Սերժ Սարգսյանը ներում է շնորհել մի շարք դատապարտյալների. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Բայց պարզվում է` ներում ստացած դատապարտյալների ցանկը չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով` ներում են ստացել «քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագահականից պարզել, թե քանի՞ անձ է արժանացել Սերժ Սարգսյանի ներմանը, եւ կոնկրետ ո՞ր դատապարտյալներին է ներում շնորհվել:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործընթացը շարունակվում է, եւ մինչեւ մարտի 15-ը այլ դատապարտյալների եւս ներում կշնորհվի:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս