Ո՞վ կլինի նոր կառույցի ղեկավարը՝ Գալուստ Սահակյանի որդի՞ն, թե Կադաստրի ներկայիս պետը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ:

Իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է՝ խոսվում է Կադաստրի կոմիտեի լուծարման մասին: Բայց եթե նախկինում նշվում էր, թե Կադաստրը միանալու է պետգույքի կառավարման վարչության հետ եւ այդ նոր կառույցի ղեկավար է դառնալու պետգույքի վարչության ներկայիս պետ Արման Սահակյանը, իսկ լուծարվող կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը գնալու է վաստակած թոշակի, ապա վերջին օրերին ճիշտ հակառակ տեղեկություններ են շրջանառվում: Ըստ այդ տեղեկությունների, խաղից հանվելու է Արման Սահակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս