
Երեկ Սերժ և Ռիտա Սարգսյանները նախագահականում ընդունել էին տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց: Երեկ ամբողջ համացանցը քննարկում էր նրա կողմից տրված պարգևատրումները: Հատկապես բուռն արձագանք էր ստացել սցենարիստ Դիանա Գրիգորյանին տրված պարգևը: Պարգևի է արժանացել նաև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Հետաքրքիր է, որ երեկ ԵՄ-ում ՀՀ դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդունել էր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին: Վերջին իրադարձությունների համատեքստում դեսպանը ներկայացրել է ԵՄ-ի հստակ դիրքորոշումը գենդերային հիմքով բռնության ցանկացած ձևի հանդեպ։ Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը։