
ՆԱՏՕ-ի ռազմկոմիտեի ղեկավար Պետր Պավելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը դաշինքում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ մասին գրում է Breaking Defence-ը։ Թերթի տվյալներով՝ ըստ Պավելի՝ նշված համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, այդ իսկ պատճառով ռուսական համակարգերը չեն կարող «ինտեգրվել» ՆԱՏՕ-ի ընդհանուր սպառազինությունների շարքին։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթը հայտարարել էր, որ ռուս-թուրքական գործարքը կարող է խախտել ՆԱՏՕ-Թուրքիա համաձայնագիրը։