ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդեր նվիրելն իմ հիմնական թուլությունն է. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդեր նվիրելն իմ հիմնական թուլությունն է: Վարդեր շատ-շատ սիրում եմ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Երբ մայրս ապրում էր` ողջ էր, նվիրում էի համբույր եւ մի գեղեցիկ կրոնական գիրք: Մայրս չափազանց աստվածապաշտ էր, եւ իր էդ ձգտումը, ցանկությունը, կարծում եմ, մեզ կուղեկցի մեր ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է իմ շրջապատում գտնվող կանանց` կնոջս, աղջկաս, մեր գործընկերուհիներին, ասեմ, որ ամեն մեկն արժանի է առնվազն գոնե այն ջերմ ու գեղեցիկ վերաբերմունքին, որը շնորհավորանքն է: Մնացած թեթեւ ֆինանսական ծախսերը կարեւոր չեն: Կարեւորը տրամադրությունն է»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս