
Երեկ ԱԺ արտահերթ նիստը տեւեց ընդամենը կես ժամ, որի ընթացքում պատգամավորները միայն քվեարկեցին նախօրեին քննարկված 12 նախագծերը: Քվեարկության ավարտից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չմոռացավ շնորհավորել խորհրդարանի կին պատգամավորներին՝ մարտի 8-ի կապակցությամբ:
Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանը ծաղկանոց էր հիշեցնում. թե՛ կին պատգամավորները, թե՛ աշխատակազմի իգական սեռի ներկայացուցիչները խորհրդարանում շրջում էին ծաղկեփնջերով. հատկապես իշխանական թեւի պատգամավորները գումարներ չէին խնայել այդ նպատակով: