Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գործով ճանաչվել է տուժող: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս որպես տուժող հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն՝ հարցաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, դեռ չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, մինչդեռ ավագանու` ՀՀԿ-ական անդամները հենց տեսախցիկների առաջ էին ծեծի ենթարկել ԵԾ ավագանու կին անդամին: ՔԿ-ում այս միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվել է ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով: