ՖՈՏՈ. Աստղեր, ովքեր թաքցրել են իրենց հղիությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ կնոջ կրծքի տակ նոր կյանք է ծնվում, նա ցանկանում է այդ մասին գոռալ և հայտնել ամբողջ աշխարհին: Սակայն շատերը, անհանգստանալով, որ իրենց երեխաների մոտ ամեն ինչ լավ լինի, այդ փաստը թաքցնում են նաև իրենց մտերիմներից:

Աստղերը բացառություն չեն: Այդ շրջանում նրանք չեն ցանկանում անհանգստանալ պապարացիների պատճառով: Ներկայացնում ենք աստղերի, որոնք փորձել են թաքցնել իրենց վիճակն այնքան երկար, որքան դա հնարավոր է:

Պոլինա Գագարինա

Երկրորդ հղիության ժամանակ երգչուհին ոչ մի անգամ չի հայտնվել հասարակության մեջ: Դստեր ծնվելուց հետո նա պատմել է, որ այդ ամբողջ ժամանակը ցանկացել է նվիրել միայն իրեն:

Աննա Կուրնիկովա

Կուրնիկովայի և Իգլեսիասի հարաբերություններն այնքան երկար են ձգվում, որ լրագրողներն արդեն հոգնել են նրանց հետևելուց: 2017 թվականին նրանք երկվորյակներ ունեցան:

Վիկտորյա Դայնեկո

2015 թվականին նա հրաժարվում էր մեկնաբանել հղիության մասին ասեկոսեները: Սակայն նրա մոտ ընկերը հայտարարել էր այդ մասին:

Քսենիա Սոբչակ

Երբ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց նրա հղիության մասին, չար լեզուներն ասում էին, որ դա սուտ է: Սակայն այժմ Սոբչակն ու Վիտորգանը մեծացնում են իրենց Պլատոնին:

Բեյոնսե

2011 թվականին երգչուհին կատակի էր տալիս հղիության մասին լուրերը, մինչ նրա կլորացած փորիկը չմատնեց դա:

Քիմ Քարդաշյան

Իր առաջին հղիության ժամանակ նա լայն հագուստ էր կրում, մինչ փորը նկատելի դարձավ: Իսկ երբ սպասում էր երկրորդ երեխային, հասկացավ, որ իր կարգավիճակը թաքցնելն անիմաստ է:

Ջենիֆեր Լոպես

ԶԼՄ-ները մշտապես գրում էին, թե հղիության մասին լուրերը սուտ են, սակայն մեկ օր պարզ դարձավ, որ երգչուհին երկվորյակ է լույս աշխարհ բերել:

Անջելինա Ջոլի

Երբ դերասանուհին երկվորյակի էր սպասում, նախանձները սուտ տեղեկություն էին հրապարակում այն մասին, թե իրականում նա երեխա է սպասում փոխնակ մորից:

Ադել

Փարթամ կազմվածքի պատճառով չէին էլ նկատել, որ նա մայր է դառնալու:




Լրահոս