Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30-ի սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Պ. Ա.: Ստացված տեղեկության համաձայն՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է: