Հանրահավաք Ազատության հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը կմասնակցե՞ն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ։ Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։ Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել։ Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս