«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 6-ին Լիբանանում նշանակված են խորհրդարանական ընտրություններ, որոնց ակտիվորեն մասնակցելու են նաև հայ համայնքի ներկայացուցիչները: Նախորդ օրը ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը, և միայն մայրաքաղաք Բեյրութի շրջանում առաջադրվել են 20 հայ թեկնածուներ:
Խնդիրն այն է, որ հայ ավանդական կուսակցությունները ինչպես մյուս գաղթօջախներում, այնպես էլ Բեյրութում պառակտված են, և ընտրություններին մասնակցում են նախկին ու ներկա դաշնակցականներ, ռամկավարներ ու հնչակյաններ, առաքելականներ ու բողոքականներ: Ըստ Լիբանանի Սահմանադրության՝ խորհրդարանում հայ համայնքը ունի 6 տեղ, և այդ 6 պատգամավորները ընտրվում են ոչ միայն Բեյրութի, այլ նաև ևս երկու շրջաններից:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: