«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր պապան Արման Սահակյանն ա, մի բան որ լինում ա, դիմում ենք իրեն, ասում ա՝ խնդիր չկա, եւ հաջորդ օրը լուծվում ա այդ հարցը»: Այս արտահայտությունը ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում արել է Բաշինջաղյան 175 շենքի բնակչուհի Ինեսան, երբ բնակիչների ահազանգով մեր լրագրողն այցելել է սույն շենք:
Բաշինջաղյան 175 շենքն առավել հայտնի է որպես «խուլ ու համրերի շենք»: Այն ծայրահեղ անբարեկարգ վիճակում է: Ինը հարկանի շենքում ապրում են խուլ ու համր բազմաթիվ հաշմանդամներ: Ու հիմա շենքի վերալակն անջատվել է, քանի որ բնակիչները չեն կարողացել դրա համար սահմանված վարձը վճարել:
Մեր հարցին՝ իսկ ինչու՞ վերելակի խնդրով չեք դիմում պապային՝ Արման Սահակյանին, Ինեսան, որն ընտրությունների ժամանակ զբաղվում է բնակիչների ձայներն «անվտանգ» տեղ հասցնելու հարցով, պարզաբանել է. «Դե՜, դեռ նոր են անջատել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: