
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նա բուժզննում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցելողների թիվը աննախադեպ մեծ է եղել։ Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է եւս երկու ժամ, ինչի հետեւանքով այստեղ կրկին մեծ հերթ է գոյացել»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: