
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ի
ցերեկը, 11-13- ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակի մարզում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: