Յուրաքանչյուր կին ունիկալ և անկրկնելի է, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կարողացել են հասնել միջազգային ռեկորդների, աներևակայելի ձեռքբերումներ ունեցել և նույնիսկ շոկի ենթարկել հասարակությանը:
Ահա մեր մոլորակի ամենաանսովոր կանայք: Նրանք Գինեսի գրքի ռեկորդակիրներ են:
Ամենաուժեղ կինն աշխարհում
Անետա Ֆլորչիկին հաճախ անվանում են աշխարհի ամենաուժեղ կինը: Իսկապես, Անետան ոչ կանացի ունակություններ է ցուցադրում. նա կարողանում է 500 կգ բարձրացնել: Սակայն Գինեսի գրքում նա հայտնվել է ավելի զվարճալի ռեկորդի համար: Հենց նա է ռեկորդակիր դարձել մարդկանց վեր բարձրացնելու համար: Թերևս պետք չէ վիճել այդպիսի կնոջ հետ:
Ամենաճկուն կինն աշխարհում
Զլատան հայտնի է դարձել իր աներևակայելի ճկունության շնորհիվ: Նա Գինեսի ռեկորդակիր է դարձել անսովոր արդյունքի համար: Նրա համար դժվարություն չէ մտնել 50 լ. տուփի մեջ` 1.75 սմ հասակ ունենալով հանդերձ:
Ամենաշատ դաջվածք ունեցող կինն աշխարհում
Ջուլիա Գնուսեն հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ նրա մաշկի 95 տոկոսը պատված է դաջվածքով: Ի սկզբանե կարող է թվալ, թե սա աղջկա ցանկություն է, սակայն նրա մարմինը պատված է հետքերով և նա այդպես է վարվել` այդ հետքերը թաքցնելու համար:
Ամենաբարակ իրան ունեցող կինը
Պիկսին 250 հազար դոլար է ծախսել իր կերպարանափոխման համար:
Բարձրակրունկների վրա վազելու մրցույթ
Նա 7 ժամ 28 րոպե վազել է` անցնելով 42 կմ:
Ամենամեծահասակ մարմնամարզիկը
Յոհաննան 92 տարեկան է, սակայն կարողանում է նույնիսկ ամենաբարդ վարժությունները կատարել:
Ամենափոքր կինն աշխարհում
18 տարեկանում ունի 62.8 սմ հասակ և 5.2 կգ քաշ: