
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում վաղը կմեկնարկի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցելու է չինացի Դին Լիրենի հետ, որին անցյալ տարի հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկության եզրափակում: Առաջիկա պարտիայում Արոնյանի հաղթանակը գնահատված է 3․55, ոչ-ոքին, 1․55, իսկ չինացի գրոսմայստերի հաղթանակը՝ 8 գործակցով:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից: Մասնակիցները կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: