Միացյալ Նահանգների դեմ առեւտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարում Էր N-tv հեռուստաալիքը:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես եւ առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- նշել Է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական եւ այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել Է, որ Եվրամիությունը «կարող Է հակազդել, եւ Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ Է տվել»:
Ավելի վաղ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ամենամյա գործարար համաժողովում, հայտարարել Է, որ Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի գործընկերների հետ: «Հույս ունենք՝ հստակ պատասխան ստանալ վաղվա հանդիպմանը:
Հուսով ենք՝ կստանանք այն բանի հավաստումը, որ Եվրամիությունը բացառված Է»,-ասել Է նա, ընդգծելով, որ «այլապես մենք կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»: Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով:
Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում Է բանակցություններ վարել Ազատ առեւտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը: Թրամփը նաեւ հիշատակել Է Ավստրալիայի եւ մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չԷ: ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք Է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաեւ չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: