
Այն, որ դպրոցների տնօրենները հաճախ չեն փայլում իրենց գրագիտությամբ, գաղտնիք չէ: Պատճառն էլ այն է, որ հիմնականում այդպիսի պաշտոններ զբաղեցնում են ՀՀԿ-ի համար ձայներ բերող անձիք կամ որևէ պաշտոնյայի ծանոթ-բարեկամը: Հենց դա էլ պատճառ է դառնում, որ տնօրեններն անգամ պաշտոնական գրություններում մեծ թվով տառասխալներ են անում: Այս լուսանկարում երևում է Սիսիանի ավագ դպրոցի ՀՀԿ-ական տնօրենի նամակն ուղղված ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին: Տնօրենի գրագիտության մասին կարող եք դատել կարդալով տեքստը: