
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրանը կնոջ եւ մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլեւս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնցում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը:
Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաեւ իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն:
Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջեւում Երկրապահի օրն է, դրան է պարտասվում»:
Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: