ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ է թվում, որ ակտիվ չեմ. Արսեն Միխայլովն արդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կան տասնյակ պատգամավորներ, ովքեր նիստերի ընթացքում ծպտուն չեն հանում: Նրանք գրեթե երբեք օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս` լավագույն դեպքում ստորագրելով գործընկերների հեղինակած նախագծերի տակ, հարցեր չեն ուղղում, եթե, իհարկե, խմբակցությունում նրանց ձեռքը գրված հարց չեն տվել՝ վարժ ընթերցելու համար: Փոխարենը այդ մարդիկ աշխատավարձ են ստանում հարկատուներիս հաշվին մոտ հազար դոլարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  ՀՀԿ խմբակցույթունից Արսեն Միխայլովի հետ` փորձելով պարզել մի շարք հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը:

-Պարո՛ն Միխայլով, Դուք ԱԺ պատգամավոր եք, բայց առանձնապես ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը:

-Ի՞նչ առումով ակտիվություն չեմ ցուցաբերում, ասե՛ք…

-Ելույթների տեսքով, հարցերի տեսքով: Բացի այդ` Դուք ունե՞ք մասնակցություն որեւէ օրենսդրական նախաձեռնության մեջ:

-Մենք հիմնականում…իհարկե, ունենք մասնակցություն… եւ հանձնաժողովներում: Բայց ինչ վերաբերում է դահլիճում ակտիվությանը, այն հարցերը, որոնք ես գտնում եմ` պետք է ակտիվ լինեմ, ես ակտիվ եմ: Եթե գտնում եմ, որ պետք է հարց բարձրացնեմ, ելույթ ունենամ, ես ունենում եմ ակտիվություն:

-Իսկ մյուս հարցերում, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում, Դուք ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը, կաշկանդվա՞ծ եք:

-Ես չէի ասի…կներեք:

-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր տեսակետը չեք ներկայացնում:

-Իմ տեսակետը միշտ ներկայացրել եմ:

-Պատգամավորի առաքելությունը ո՞րն է խորհրդարանում, ըստ Ձեզ:

-Դուք մի հարցից արդեն մյուսին եք, հա, տեղափոխվում: Հետո կասեմ, կգա ժամանակը:

-Հիմա ժամանա՞կը չէ:

-…որ ակտիվություն ցուցաբերե՞մ:

-Բա ինչո՞ւ ակտիվ չեք, եթե եկել եք խորհրդարան:

-Էդ Ձեզ է թվում, որ ակտիվ չեմ: Շնորհակալությո՛ւն, կներեք:

Մանրամասները` տեսանյութում

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս