Անհեթեթ մեղադրանքներով ամբաստանվում են նվիրյալները. Կարապետ Ռուբինյանը` Ազատության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում մեկնարկել է  «Հանուն Հայաստան պետության»-ի հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Կարապետ Ռուբինյանը: Նա նշեց, որ Հայաստանում այժմ տիրող հուսալքությունը, անելանելիությունը ու անտարբերությունը կարելի է բարեշրջել:

Նա նշեց, թե Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին: Նա հավելեց, որ արտագաղթը՝ որպես այդ քաղաքականության ուղղակի հետեւանք, զրկում է Հայաստանի Հանրապետությանը` ներառյալ Արցախը, ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլեւ նվազագույն անվտանգությունն ապահովելու կարողությունից:

«Վերջին երկու տասնամյակում անիրավության, անարդարության եւ իրավազրկվածության դեմ մղվող պայքարի բոլոր փորձերը իրարահաջորդ վարչախմբերը ճնշել են զինված ստորաբաժանումների, իրավապահ համակարգի ու դատարանների, պատվիրված դատավճիռների միջոցով. շինծու, անհեթեթ, մտացածին քրեական մեղադրանքներով ամբաստանվում են իրավիճակին չհամակերպված, ընդվզող, հանուն Հայաստան պետության պայքարի ելած նվիրյալները` բանտերը համալրելով նորանոր քաղբանտարկյալներով», – նշեց նա:




Լրահոս