«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը քիչ առաջ ներկայացրեց իրենց անելիքները: Նա նշեց, որ երկրում եղած թալանին վերջ տալու միակ ճանապարհը հրապարակը լեցուն պահելն է: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ, և պարտադրի հաստատել ժամանակավոր, անցումային կառավարություն:
«Պետք է բեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները: Տասնամյակներ շարունակ ժողովրդից, պետությունից թալանված միջոցները պետք է ներդրվի բանակի վերազինմանը և երկրի անվտանգության վերականգմանը»,- նկատեց նա: Նա հավելեց, որ ժամանակավոր կառավարությունը պետք է անդրադառնա նաև սոցիալական խնդիրներին, մասնավորեպես գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձացմանը:
Ըստ Պետրոս Մակեյանի՝ ժամանակավոր կառավարությունը պետք է կազմակերպի նոր ազատ, արդար ընտրություններ: «Այս հրապարակը լեցուն լինելու դեպքում այս խնդիրները լուծելի կլինեն»,- ասաց նա: