
Մարտի 10-ին, ժամը 15:37-ին ահազանգ է ստացվել, որ Եռաբլուր պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները. անհրաժեշտ է շտապօգնություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Շտապօգնության աշխատակիցները 1961 թ. ծնված Ժ. Շ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (վիրակապել են բազկերակները), իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ժ. Շ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել: