ՖՈՏՈ. Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ավարտվեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների։

Հանրահավաքում ելույթ են ունեցել Կարապետ Ռուբինյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը եւ այլք։ Որպես ամփոփում նախաձեռնոց խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց՝ որ ճակատն ասում է՝ ոչ իշխանության վերարտադրությանը, ոչ այն համակարգին, որ գոյություն ունի այսօր։ «Իշխանափոխություն, ժամանակավոր կառավարություն, սահմանադրական կարգի հաստատում, ազատ ընտրություններ: Պարզ ծրագիր»,–ներկայացրեց նա:

Հայաստանում չկա քաղաքական համակարգ, կուսակցությունների 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ից: Այս մասին  հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ճակատը հաջորդ հանրահավաքն իրականացնելու է մարտի 16-ին՝ Հացբերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի օրը։ Նշենք, որ ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին անց է կացնում հանրահավաքներ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության:

Հավելենք, որ փրկության ճակատը ցանկանում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Հանրահավաքին որպես քաղաքացիներ ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմով:




Լրահոս