Արթուր Սաքունցն ամոթանք տվեց բոլոր այն գործիչներին, ովքեր հերքում են, թե երկրում քաղբանտարկյալներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ  ելույթ է ունեցել նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա իր ելույթի ժամանակ բարձրացրեց քաղբանտարկյլաների հարցը:

«Այսօր այն մարդիկ, ովքեր ենթարկվում են ապօրինի հետապնդման՝ Անդիրաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան, Շանթ Հարությունյան, Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան և այլոք, նրանք հետապնդվում են իրենց հայացքների համար, բայց քրեորեն հետապնդելի որևէ գործողություն չեն կատարել: Ավելին, այն մարդիկ, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել ու գտնվում են ազատության մեջ, պետք է տեղերով փոխվեն նրանց հետ:»,- նշեց Սաքունցը:

Նա իր ելույթում ամոթանք տվեց բոլոր այն գործիչներին, ովքեր հերքում են, թե երկրում քաղբանտարկյալներ կան:  «ՀՀ հիմնական քաղցկեղը, որի վրա հիմնված է իշխանության ապօրինի գործողությունների գոյությունը, դա կոռուպցիան է: Մենք պետք է մեր հանրային օրակարգում նաև հստակ ամրագրենք կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց նա:




Լրահոս