
Մարտի 11-ը Եվրոպայում հայտարարված Է Ահաբեկչության զոհերի հիշատակի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2004 թվականի այս օրը Մադրիդի Ատոչա կայարանում չորս արվարձանային գնացքներում գործողության մեջ են դրվել պայթուցիկ սարքեր: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 191 մարդ, շուրջ 2 հազարը՝ վիրավորվել: Ահաբեկչական գործողությունը, որն ամենախոշորն Է համարվում Եվրոպայի հետպատերազմյան պատմության մեջ, կատարել Է «Աբու Խաֆսա ալ Մասրիի բրիգադներ» խմբավորումը, որը կապված Է «Ալ Քաիդայի» հետ: Գրոհի նպատակը եղել Է վրիժառությունն այն բանի համար, որ Իսպանիային միջազգային կոալիցիայի կազմում մասնակցել Է իրաքյան պատերազմին:
Իսպանիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողության անմիջական կարատողներն ինքնասպան են եղել 2004 թվականի ապրիլի 3-ին իրենց բռնելու գործողության ժամանակ: 2007 թվականի աշնանը նրանց հանցակիցներին դատապարտել են տարբեր ժամկետների բանտարկության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: