Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտնում է, որ քիչ առաջ կտրուկ վատացել է 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։
Մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում բանտարկված Ազատ Արշակյանն այս պահին Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք․ մեր սիրելի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեր օգնության կարիքն ունի,- հավելել է քաղաքական գործիչը: