Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 3:0 հաշվով ավարտված մրցավեճում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:

8,8 գնահատականը ստացել է նաև Պետեր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարյանին վիճակագրական տվյալներով:




Լրահոս