Beeline-ն ակցիա է հայտարարում My Beeline Armenia բջջային հավելվածի օգտատերերի համար։
Հավելվածից օգտվող բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ անվճար կտանան 100 ՄԲ բջջային ինտերնետ։ Բոնուսը հասանելի է ֆիզիկական անձանց` կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին։ Ակցիան գործում է 2018 թ․ մարտի 1-ից մինչև մարտի 31-ը։
«My Beeline Armenia հավելվածը ըստ ներբեռնումների քանակի առաջատարն է տարածաշրջանում։ Մեր հաճախորդներն այն ներբեռնել են ավելի քան 100 հազար անգամ, և մենք ուրախ ենք խրախուսել նրանց լրացուցիչ ինտերնետ ստանալու հնարավորությամբ։ Դրա համար պետք է ընդամենն օգտվել հավելվածից, առավել ևս, որ այն տրամադրում է սպասարկման ողջ սպեկտրը և թույլ է տալիս կառավարել ծառայությունները հեռախոսի միջոցով՝ առանց գրասենյակ այցելելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Օգտագործելով My Beeline Armenia հավելվածը՝ բաժանորդները կարող են միացնել և անջատել ծառայությունները, ստանալ հաշիվների և զանգերի վերծանում և տեղեկություններ գործող ծառայությունների, սակագնային պլանների մասին, առցանց վճարումներ կատարել և պատվիրել SIM քարտեր, հեռախոսներ ու այլ սարքեր ընկերության էլեկտրոնային խանութից (eShop)։