«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը ԱԺ-ում այդ գործով լսումներ էր կազմակերպել. Քոչարյանի արձագանքը` Փաշինյանի գրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։ Այդ մասին 2rd.am-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

2rd.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Սողոմոնյանից, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», – ասել է Սողոմոնյանը:

 

2rd.am-ի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը, Սողոմոնյանը պատասխանեց. – «Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»:




Լրահոս