
2017 թվականի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող:
«Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 12-ին, ժամը 17.30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1) դատավոր Ա. Մաթևոսյանի նախագահությամբ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն