Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանի շրջանում կործանվել Է US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Dash Q-400 միջին մայրուղային տուրբոպտուտակային ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Հրշեջներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքի, մենք պարզում ենք աղետի պատճառները»,-ավիավթարը մեկնաբանել Է օդային նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչ Նաթ Թհակուրը: Ավիաաղետը տեղի Էր ունեցել ինքնաթիռի վայրԷջքի ժամանակ: Տուժածների եւ զոհերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ առայժմ չեն ստացվել: Ինքնաթիռի անձնակազմի եւ ուղեւորների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում Է:
Ինչպես հայտնել Է The Kathmandu Post թերթը, տուժել Է առնվազն 17 մարդ, նրանք հոսպիտալացված են: Հրատարակության տվյալներով՝ վայրԷջքի ժամանակ օդանավը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել Է: Reuters գործակալությունը հայտնել Է, որ ինքնաթիռում եղել Է 67 ուղեւոր: Նշվում Է, որ ինքնաթիռը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը: Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: