
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը, 2rd.am կայքին ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում», – ասել է Վ.Սողոմոնյանը:
ՀՀ 4-րդ նախագահի երդման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: