ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դե, ես էլ եմ հանգստանում». Պուտինը` իր մերկ լուսանկարների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առանց վերնաշապիկի լուսանկարները ավելի շատ ուշադրություն են գրավում, քան աշխատանքային իրավիճակում արված լուսանկարները: Այդ մասին տեղեկացնում է vesti.ru-ն:

«Դե, ես էլ եմ հանգստանում: Վերցնում են այն լուսանկարները, որոնք իրենց դուր են գալիս: Ես շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային միջավայրում, աշխատասենյակում, փաստաթղթերի հետ, բայց դա ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Պուտինը հարցազրույցի ժամանակ:

«Դուք գիտե՞ք, ես տեսել եմ լուսանկարներ, որտեղ ես արջ եմ հեծնել: Սակայն ես դեռ արջ չեմ հեծնել, թեպետ այդպիսի լուսանկարներ կան»,- ասել է ՌԴ նախագահը:




Լրահոս