ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

Երեկ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց ու երկկողմանի փակել ավտոճանապարհը: Արդյունքում խցանում էր առաջացել. կուտակված մեքենաների երկարությունը հասել էր շուրջ 3 կմ-ի:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը գտնվում է աշխատանքային պրակտիկայի կազմակերպման փուլում, ապա նա որքա՞ն պետք է վճարվի գործատուի կողմից:

Ալինա Մկրտումյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մկրտումյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում`
պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով,
պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը,
գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տեւողությունը 3 ամիս է:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե կազմակերպությունը լուծարվել է, ապա ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները:

Հերմինե Մնացականյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1 հոդվածի համաձայն` հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հարկ վճարողի լուծարման դեպքում հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տույժերի եւ տուգանքների` մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները, գերավճարները եւ գերավճարից տարբերվող գումարներն անտեսվում են: Հարկային պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով` անկախ հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից, իսկ հաշվանցվող (նվազեցվող, պակասեցվող) գումարները` առաջին հաշվարկների ներկայացման ամսաթվով:




Լրահոս