
Ինչպես հայտնի է` երեկ կտրուկ վատացել է 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է Նորքի սրտաբանական հիվանդանոց։
ArmLur.am-ին Արշակյանի կինը` տիկին Անահիտը, հայտնեց, որ վիրահատությունը հետաձգվել է, վտանգ դեռևս կա:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` վիրահատությունը շատ թանկ արժի. երեկվանից հայտարարված հանրային աջակցությանն արձագանքողներ գրեթե չեն եղել։