Կառավարությունը կրկին պարապուրդի կմատնվի. ում ինչ ճակատագիր է սպասվում ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետական գերատեսչությունների աշխատողների համար դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: Տեւական ժամանակ է, ինչ գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, մատնվել են պարապուրդի: Պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը:

Կառավարության հրաժարականից հետո ՀՀ բոլոր նախարարները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Ինչից հետո նրանք, շունչները պահած, սպասելու են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Եւ նոր կառավարությունը կձեւավորվի ապրիլի վերջին: Ու ստացվում է՝ պետական համակարգը պարապուրդի մատնված կմնա ավելի քան 2 ամիս: Փոխարենը նրանք այդ օրերի համար վարձատրվելու են: Եվ ստացվում է, որ այդ օրերին պետբյուջեից հատկացված գումարները կփոշիացվեն: Այսինքն` մարդկանց գումար է վճարվելու ոչինչ չանելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս