Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն 27-րդ քայլին անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներում ոչ-ոքի խաղացին Ուեսլի Սոն և Դին Լիժենը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: