Ով է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և ինչ նպատակներ է հետապնդել «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին. նոր ուշագրավ բացահայտումներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի մասին խոսելիս ուշագրավ բացահայտում էր արել: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է, թե Գորգիսյանը «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին միջնորդավորված դիմել է իրեն՝ այդ շրջանում ձեւավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: «Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները»,- ասել է նա «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում: Գորգիսյանը, սակայն, հերքել է. «Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ իր հետ եմ հանդիպել, թե ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին»,- պնդել է պատգամավորը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս