Ուժային կառույցները հրահանգ են ստացել՝ ընդդեմ միտինգավորների. տհաճ անակնկալներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Մասնավորապես չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, եւ ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքական սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին արդեն հանրահավաքներին մասնակցած անձանցով:

Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա` համոզելով ետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով. «ՀՀԿ-ն շատ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին եւ ասել` միտինգավորներին թողեք կամ մի թողեք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս