
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները արդեն տևական ժամանակ է՝ փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, և Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց՝ այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձևավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից: Հայաստանի իշխանությունը, չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: