
Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան տարելիցին նվիրված հուշարձանի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ նախնական որոշմամբ Մաշտոցի պուրակում է տեղադրելու հուշարձանը:
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ArmLur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նման նախագիծ գեղարվեստի հանձնաժողովը չի ստացել, ըստ այդմ էլ նման հարց չի քննարկվել:
Հավելենք, որ հուշարձանի մանրակերտի ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը՝ Հաց բերողի մահվան տարելիցի օրը: