Մարտի 12-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ 2016թ. մայիս ամսից մինչև նույն տարվա օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ.Ս-ն նախնական համաձայնության գալով Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ՝ 1964թ. ծնված Ս.Բ-ի հետ, Հադրութի շրջանի «Ֆիզուլի» տեղամասից գաղտնի հափշտակել են Տումի գյուղի բնակիչ՝ 1981թ. ծնված Գ.Օ-ին պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունները՝ մորթել և միսը վաճառել Ստեփանակերտ քաղաքում:
Գողացված 4 եղջերավոր անասունները՝ մորթել և միսը վաճառել Ստեփանակերտ քաղաքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ