
Մարտի 7-ին տեղի ունեցած ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական արարողակարգի մասին» օրենքը: Նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո կանոնակարգվում է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական բուրգի հիերարխիան, այսինքն՝ սահմանված է, թե ըստ ավագության որ պաշտոնը որից հետո է:
Ըստ ավագության պաշտոնյաների դասավորությունը հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին նոր ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնի առումով: Գաղտնիք չէ, որ առաջին փոխվարչապետի պաշտոնն ի սկզբանե ստեղծվել է Կարեն Կարապետյանի համար: Սակայն նա այդ ցանկում միայն վեցերորդն է: Ստացվում է՝ պետության համար կարեւորություն ներկայացնող եւ արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: