«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը նոր տնօրեն կունենա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։ Եվ չնայած ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրինությունը վերապահումներ ուներ նրա թեկնածության առնչությամբ, սակայն փետրվարի 19-23-ը հայտարարվել է մրցույթ, տնօրենի թեկնածուի հայտ է ներկայացրել մեկ անձ՝ Բագրատ Եսայանը, եւ հոգաբարձուների խորհրդին ոչինչ չի մնացել, քան նրան 3 տարով նշանակել տնօրեն։

Այս ծրագիրը Հայաստանում գործում է 2010-ից՝ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են անվճար սնունդ: 2 տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծվեց նաեւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս