«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են: Մեր աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչև այժմ հայտնաբերվածը:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: