
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 13-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են դատապարտյալների՝ նախապես ծրագրված եւ նախապատրաստված փախուստի փորձ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Աղբյուրի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք փորձել են փախուստի դիմել՝ կտրելով խցի ճաղավանդակը: Հետաքննություն է կատարվում: