
Եվրամիությունը որոշել Է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
«Այսօր ԵՀ-ն ձեռնամուխ Է լինում 3 մլրդ եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի մոբիլիզացմանը Թուրքիայում փախստականների համար ֆինանսավորման շրջանակներում այն բանից հետո, երբ միջոցների առաջին մասն ամբողջությամբ հատկացվեց 2017 թվականին վերջին»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ: