ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ատամնաբուժական ծառայությունների գները կբարձրանան. որ ատամի բուժումը որքան կարժենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատամնաբույժները շարունակում են դժգոհել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման դեմ: Նրանք պնդում են, որ այս համակարգին անցում կատարելուց հետո կթանկանան ատամնաբուժական ծառայությունները մոտավոր հաշվարկներով՝ 5-10 տոկոսով: Բանն այն է, որ էլեկտրոնային համակարգին միանալու դեպքում հարկավոր է համակարգիչներ ձեռք բերել, նոր աշխատող վարձել, ապա վճարումներ կատարել «Արմեդ» ընկերությանը: Եւ այս ծախսերը ծածկելու համար, բնականաբար նրանք պետք է բարձրացնեն ատամնաբուժական ծառայությունների սակագները:

Օրինակ` ատամնաքարերի հեռացումն ու փայլեցումը արժի 5000-10000 դրամ, բայց այս համակարգին միանալուց հետո բնականաբար գինը կփոխվի: Որոշ ատամնաբույժների խոսքերով` հիմնականում կբարձրանան ատամի նյարդի հեռացման եւ պլոմբելու գները: Օրինակ` եթե մեկարմատային ատամի հեռացումն ու պլոմբումը այս ընթացքում 6000-7000 դրամ է, ապա այն կբարձրանա եւս 1000 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որքանով կբարձրանան ատամնաբուժական ծառայությունները, ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Լազար Եսայանն ասաց. «Այս պահին հստակ չեմ կարող ասել: Մինչեւ գործընթացի մեջ չմտնենք, չենք կարող թիվ նշել: Հնարավոր է 5-10 տոկոսի թանկացում»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս