
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն: Դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին Կալիֆոռնիա նահանգում գտնվող Թուլարե շրջանում, որտեղ ոստիկանները կրակել և սպանել էին 27-ամյա Ջոնթել Ռիդմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր էին հասել ավտոբուսի վարորդի ահազանգի հետքերով: Վերջինս հայտնել էր, որ իրեն անհայտ պայմաններում դպրոցական ավտոբուսի վրա է հարձակվել մի քաղաքացի: Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել էր անհայտ անձի ինքնությունը: Առերևույթ հանցանք կատարած անձը Ջոնթել Ռիդմին է եղել: